Ռուսական «Իտերա» եւ «Ռոսնեֆթ» ընկերությունները ներկայում քննարկում են հայկական «Նաիրիտում» ներդրումներ կատարելու հարցը: Այդ մասին այսօր գրել է ռուսական «Վեդոմոստի» թերթը:
Ընդ որում` որոշումը հավանաբար կընդունվի մինչեւ մայիսի վերջ: Նշվել է, որ եթե «Ռոսնեֆտը» եւ «Իտերան» համաձայնեն մասնակցել «Նաիրիտի» արդիականացմանը, ապա Հայաստանը գործարանի պարտքերի վերաֆինանսավորման եւ նրա արդիականացման համար կկարողանա ստանալ Զարգացման եվրասիական բանկի 400 մլն դոլարի վարկը:
«Ռոսնեվթի» նախագահ Իգոր Սեչինը եւ «Իտերայի» փոխնախագահ Գագիկ Մարտիրոսյանն ապրիլի սկզբին այցելել են Հայաստան` այստեղի պաշտոնյաների հետ քննարկելով «Նաիրիտին» վերաբերող հարցերը:




























