Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք ստորագրել, որն արգելում է կառավարության անդամների հաշիվներ եւ արժեթղթեր ունենալ արտերկրյա բանկերում:
Փաստաթղթով արգելվում է նաեւ պաշտոնյաներին ունենալ եւ օգտագործել օտարերկրյա ֆինանսական գործիքներ: Մանրամասնվում է, որ արգելքը վերաբերում է ոչ միայն արժեթղթերին, այլեւ արտադրական ֆինանսական գործիքներին, որոնցից են ֆյուչերսային, ֆորվարդային եւ օպցիոն պայմանագրերին:
Նոր օրենքը վերաբերում է ոչ միայն նախարարների կաբինետին, այլեւ նրանց կանանց եւ անչափահաս երեխաներին: Դրանց պահպանմանը վերահսկման կարգը սահմանում է երկրի ղեկավարը, փոխանցում է BFM.RU-ն:
Փաստաթղթով ենթադրվում է, որ պետական աշխատողները 3 ամիսների ընթացքում պետք է կարգավորեն իրենց ֆինանսական գործերը: Հրաժարվելու դեպքում նրանք ստիպված կլինեն հրաժարվել զբաղեցրած պաշտոնից:




























