Պետք են ավելի լուրջ քայլեր ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը Բաքվում ընթացող 1-ին Հարավկովկասյան համաժողովի ընթացքում:

Նա նկատել է, թե ղարաբաղյան խնդրի կարգավորման համար ԱՄՆ-ն միացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ստեղծմանը, որն իր վրա կողմերի հետ երկխոսելու առաքելություն է վերցրել, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Այս երկխոսությունը թույլ կտա խուսափել իրավիճակի բարդացումից: Միեւնույն ժամանակ Մինսկի խումբը գիտակցում է, որ այսօր դա բավարար չէ: Մեզ ավելի լուրջ քայլեր են հարկավոր բանակցային գործընթացում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն կարող դա ինքնուրույն անել: Նրանց հարկավոր է Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակությունների աջակցությունը, որ վերջ դնեն հակամարտությանը»,- ասել է դեսպանը: