Սպանության մեղադրյալ Օլեգ Տոպալովը մոսկովյան «Մատրոսսկայա տիշինա» ուղղիչ հաստատությունից փախել է սավաններից պատրաստված պարանի միջոցով, փոխանցում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Ռուսաստանի ՊԻԴԾ ներկայացուցիչ Քրիստինա Բելոուսովային:
Ավելի վաղ ՊԻԴԾ մայրաքաղաքային վարչության ներկայացուցիչ Սերգեյ Ցիգանկովը պատմել է, որ Տոպալովը առաստաղի անցքը բացել է գդալի միջոցով: Life News-ի հաղորդմամբ, փախուստի դիմածը պարանի միջոցով իջել է ցանկապատից տրամվայի դեպո, փոխել հագուստը եւ հեռացել:
Տեղեկություններ են հայտնվել Տոպալովի անձի մասին: Հաղորդվում էր, որ նա Դեդ Հասանի մարդկանցից էր եւ մասնակցել է Սոչիի Ալիկի եւ Կարասի սպանություններին:
Վկայակոչելով օրինապահ մարմիններին՝ «Ինտերֆաքսը» գրում է, որ Տոպալովը կազմակերպված հանցավոր խմբավորման դիպուկահար էր:




























