Այսօր՝ մայիսի 8-ին, ժամը 10.51-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի շենքերից մեկի բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ - փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ պատշգամբում հայտնաբերել են 74-ամյա Էմմա Տ.-ի դին:

Դեպքի վայրում են գտնվել շտապօգնության եւ ոստիկանության աշխատակիցները: