Մայիսի 7-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության  գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Պարույր Սեւակի փողոցի թիվ 5 հասցեի մոտից բերման են ենթարկել 62-ամյա Մնացական Գ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ Մնացական Գ.-ն, նույն օրը, ժամը 08.50-ի սահմաններում, թիվ 28 երթուղու միկրոավտոբուսում,  72-ամյա  մի կնոջ պայուսակից գողացել է դրամապանակը, որում  եղել է գումար եւ բանալիներ:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է հետաքննություն: