Ադրբեջանում NIDA երիտասարդական կազմակերպության ակտիվիստուհի Նիլուֆեր Մահերամովան ինքնասպան է եղել: Աղջիկը նետվել է Մինգեչաուրում իր տան 6-րդ հարկից:
Ըստ սոցկայքերի, որոնց վկայակոչում է Haqqin.az-ը, նրա ինքնասպանության պատճառը հետապնդումն էր, որին ենթարկվում էր վերջինս՝ անձնական բլոգում քաղաքական գրառումներ կատարելու համար: Ինչպես պնդում են աղջկա ընկերները, «Հանուն քաղաքակիրթ եւ իրավական պետության» գրառումից հետո նա խնդիրներ է ունեցել ոստիկանության հետ: Նրան անգամ կանչել են ոստիկանական բաժանմունք, որտեղ նրա նկատմամբ բռնություն է կիրառվել: Դրանից հետո աղջկա ծնողները պահանջել են, որպեսզի նա դադարեցնի իր գործունեությունը: Արդյունքում աղջիկն ինքնասպան է եղել` չդիմանալով ճնշմանը:
NIDA շարժումը ստեղծվել է 2011-ի սկզբին: Այդ ժամանակվանից ի վեր, դրա ներկայացուցիչները մասնակցել են ընդդիմության բողոքի ակցիաներին: Մարտի սկզբին կազմակերպության մի քանի անդամներ ձերբակալվել են:




























