Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ երկրների, Աբխազիայի, Հարավային Օսիայի ղեկավարներին եւ Վրաստանի քաղաքացիներին շնորհավորել է Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 68-րդ տարեդարձի  կապակցությամբ, այսօր՝ մայիսի 8-ին, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Պուտինը հատուկ ընդգծել է, որ երկրների ղեկավարության պարտքն է վառ պահել հանուն ազատության եւ անկախության ընկած հերոսների հիշատակը, ուշադրությամբ եւ հոգատարությամբ շրջապատել պատերազմի վետերաններին:

Պետության ղեկավարն ընդգծել է, որ 1945թ. հաղթական մայիսի, ընդհանուր պատմության հերոսական էջերի սրբազան հիշատակն այսուհետ եւս կմիավորի մեր երկրները եւ ամուր հիմք կդառնա համագործակցության հետագա զարգացման համար:

Վերջում Պուտինն ամենաջերմ շնորհավորանքներն է հղել պատերազմի վետերաններին՝ մաղթելով երկար տարիների կյանք, առողջություն եւ բարեկեցություն: