Վրաստանի խորհրդարանի անվտանգության եւ պաշտպանության հարցերի հանձնաժողովի կոմիտեի նախկին ղեկավար Գիվի Թարգամաձեն, ով Ռուսաստանի կողմից հետախուզության մեջ է եւ գտնվում է Լիտվայում, մտադիր է վերադառնալ Վրաստան եւ ներառվել երկրի քաղաքական կյանքում:

«Առաջին իսկ հնարավորության դեպքում մոտ օրերս հենց առաջին չվերթով կվերադառնամ հայրենիք, ինչի համար շատ ուրախ եմ»,-հայտարարել է Թարգամաձեն`վրացական «Փիրվելի ռադիո» ռադիոկայանի եթերում:

Ընդ որում, նախկին պատգամավորն ընդգծել է, որ Վրաստան վերադառնալով` մտադիր է ակտիվորեն ներգրավվել երկրի քաղաքական կյանքում, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:

ՌԴ ՔԿ պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը փետրվարի սկզբին Թարգամաձեին մեղադրել էր Ռուսաստանում ընդդիմադիր Սերգեյ Ուդալցովի հետ զանգվածային անկարգությունների կազմակեչպմանը մասնակից լինելու մեջ:

Օրերս Վիլնյուսում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Թարգամաձեն հայտարարել էր, որ Լիտվան հրաժարվում է արտահանձնել իրեն Ռուսաստանին, իսկ Ինտերպոլը հետախուզություն է հայտարարել: