«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ մայիսի 8-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 416.51 դրամ; Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0,36%-ով կամ 1.51 դրամով: Վերջին օրերին դոլարի բորսայական փոխարժեքը կտրուկ տատանումների է ենթարկվում՝ եւ էժանանալու, եւ թանկանալու ուղղությամբ:
Բորսայում այսօր վաճառվել է 3 մլն դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի առավել տարածված փոխարժեքն է 415 դրամը, վաճառքինը՝ 417 դրամը:
Forex միջազգային շուկայում դոլարն այսօր թուլացել է եվրոյի նկատմամբ՝ Գերմանիայի տնտեսության վերաբերյալ «ուժեղ» վիճակագրական տվյալների հրապարակումից հետո; Ըստ պաշտոնական տվյալների՝ Գերմանիայի տնտեսությունը մարտին աճել է 1.2%-ով՝ սպասվելիք 0.1% անկման փոխարեն: 1 եվրոն այսօր սակարկվել է 1.3131 դոլարին մոտ:
Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 31.0829ռուբլի: Դոլարը աննշան թանկացել է ռուբլու նկատմամբ:




























