Այսօր՝ մայիսի 8-ին, Ալավերդի - Վանաձոր ավտոճանապարհին` Սատանի կամրջի մոտակայքում, ձորը կախված բեռնատարի վարորդը Մոլդովայի քաղաքացի է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր, ժամը 12.19-ին ահազանգ է ստացվել, որ Լոռիի մարզի Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. բեռնատարը դուրս է եկել երթեւեկելի մասից եւ կախվել ձորը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Ռենո» մակնիշի CO 13 RB համարանիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ` Իգոր Ֆիլիպ, Մոլդովայի քաղաքացի) կախվել է ձորը:

Մաքսային ծառայության կողմից բեռնատարի բեռնախցիկի կնքված լինելու պատճառով` հրշեջ - փրկարարները չեն կարողացել բեռնաթափել բեռնախցիկի տարողությունը եւ ցուցաբերել համապատասխան օգնություն: