Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի շենքում տեղադրված ռումբի մասին տեղեկությունները կեղծ են:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ժամը 11:15-ին սահմաններում Ոստիկանության Երեւանի վարչության հերթապահ մաս ահազանգ է ստացվել, որ Պետեկամուտների կոմիտեի շենքում պայթուցիկ սարք է տեղադրված, որը կպայթի 13-ին:
Այդ ահազանգն ստանալուց հետո անմիջապես դեպքի վայր են մեկնել Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, Պաշտպանության նախարարության եւ Արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան ստորաբաժանումները: Պետեկամուտների կոմիտեի աշխատակիցները տարհանվել են շենքից եւ ավելի քան 3,5 ժամ պայթուցիկ սարքի որոնողական աշխատանքներ են իրականացվել: Ժամը 15:00-ին մոտ որոնողական աշխատանքները ավարտվել են, քանի որ պարզվել է, որ ահազանգը կեղծ էր:
Ներկայումս Ոստիկանությունը աշխատանքներ է տանում հեռախոսազանգի հեղինակին հայտնաբերելու եւ ձերբակալելու ուղղությամբ:



















