Մայիսի 8-ի երեկոյան Մոսկվայի հարավում  բրենդային հագուստով բեռնատար են առեւանգել: Ըստ ոստիկանության տվյալների` այն բեռնված էր հայտնի արտասահմանյան արտադրողի հագուստով, սակայն բրենդը չի նշվում:

Մոսկվայի ՆԳՆԳՎ-ից հայտնել են, որ մայիսի 8-ին, ժ.18:30-ին, անհայտ անձը Mazda մեքենայով մայրուղու 21-րդ կմ-ի վրա փորձել է բախվել քարշակով բեռնատարին, իսկ հետո փակել է մոլդովական պետհամարանիշներով Volvo բեռնատարի ճանապարհը:
Բեռնատար է ներխուժել մի տղամարդ եւ, սպառնալով ատրճանակով, ստիպել է վարորդին մեքենան վարել մինչեւ Վոլգոգրադի պողոտայի հատման վայր, որտեղ տուժածին իջեցրել է բեռնատարից եւ հեռացել, հայտնում է gazeta.ru-ն: Վնասի չափը ճշտվում է։