Մայիսի 8-ին, ժամը 22.47-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Կոմիտասի պողոտայի թիվ 65 շենքի մոտակայքում՝ Լամբադա կամրջի հարեւանությամբ, տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ 2106» մակնիշի 09 ՕՕ 272 համարանիշի ավտոմեքենան (վարորդ Լավրենտ Գեւորգյան) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել սյանը եւ կողաշրջվել: Զոհեր եւ տուժածներ չկան: