Մոսկվայի Կարմիր հրապարակում ընթանում է զորքերի զորահանդեսը` նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած 68-ամյա հաղթանակին: Զորահանդեսին մասնակցում են ավելի քան 11 հազար զինծառայողներ, 101 միավոր ռազմատեխնիկա եւ Ռուսաստանի ՌՕՈւ-ի 68 ինքնաթիռներ եւուղղաթիռներ:

Հանդիսավոր արարողություններին մասինակցում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Զորահանդեսն ընդունում Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է «Gazeta.Ru-ն»:

Ինչպես հաղորդում է ՌԲԿ-ն, այս տարի զինծառայողները Կարմիր հրապարակ են դուրս եկել նոր ռազմահագուստով: 3-ամա ընդմիջումից հետո, զորահանդեսին մասնակցոմ են նաեւ սուվորովյան եւ նախիմովյան ռազմական ուսումնարանների սաները: