Մոսկվայի քաղաքային դատարանը փետրվարի 25-ին «Սպիտակ գայլեր» սկինհեդային խմբավորման անդամներին դատապարտել է 6,5 մինչեւ 23 տարվա ազատազրկման։ Այս մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը։
Դատավորը հայտարարել է, որ խուլիգանական դրդումներից եւ ազգային ատելությունից ելնելով՝ բոլոր վեց սպանություններն իրականացվել են առանձնակի դաժանությամբ։
Խմբի ենթադրյալ առաջնորդ Ալեքսեյ Ջավախաշվիլին դատապարտվել է 7 տարվա ազատազրկման՝ ընդհանուր ռեժիմի գաղութում։ Խմբավորման միակ անչափահաս անդամ Իվան Ստրելնիկովը, դատավորի որոշմամբ, 6,5 տարի կանցնակցնի ուղղիչ գաղութում։
Հետաքննության տվյալներով, խմբավորումը ձեւավորվել է 2 տարի առաջ եւ մասնակից է եղել 11 սպանության եւ սպանության մեկ փորձի։ Խմբավորման անդամները ձերբակալվել էին դեռւս 2008 թվականի վերջին։




























