Այսօր` փետրվարի 25-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Կիեւում մասնակցել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Վիկտոր Յանուկովիչի երդմնակալության պաշտոնական արարողությանը:

Ինչպես NEWS.am-ին տեղեկացնում են նախագահի մամուլի ծառայությունից, Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում են ԲՀԿ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, Նախագահի խորհրդական Անդրանիկ Մանուկյանը, Ուկրաինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Խաչատրյանը:

Ուկրաինայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողության կապակցությամբ հրավիրված Գերագույն Ռադայի հատուկ նիստի ավարտից հետո, ՀՀ նախագահը մասնակցել է Կիեւ ժամանած օտարերկրյա պետությունների ղեկավարների պատվին Վիկտոր Յանուկովիչի կողմից տրված պաշտոնական ընդունելությանը եւ պաշտոնական ճաշին, շփումներ ունեցել օտարերկրյա իր գործընկերների եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: