Մայիսի 10-ին Վրաստանում ավտովթարից զոհվել են «ՍիվիլՆեթ»-ի կայքի մշակող եւ տեխնիկական պատասխանատու Ալեն Եկիկյանը եւ նրա կինը՝ Սոսե Թոմասյանը:
«ՍիվիլՆեթ»-ի փոխանցմամբ՝ ավտովթարի արդյունքում Ալենը եւ վարորդը զոհվել են անմիջապես, իսկ Սոսեն գանգուղեղի ծանր վնասվածք է ստացել եւ վիրահատությունից հետո գիտակցության չգալով՝ մահացել:
Ալենի եւ Սոսեի պսակադրությունը տեղի էր ունեցել անցյալ օգոստոսին, Կեչառիսի վանքում՝ Միացյալ Նահանգներից ժամանած հարազատների եւ ընկերների մասնակցությամբ: Հունվարին նրանք Լոս Անջելեսից բնակության էին տեղափոխվել Հայաստան: Ալենն աշխատում էր Հայաստանի ամերիկյան համալսարանում: Ամուսինները Հայաստանում ներգրավված էին մի շարք նախագծերում:




























