Փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը եւ ամբողջ օրվա ընթացքում ադրբեջանական կողմը ԼՂ շփման գծի բոլոր ուղղություններով խախտել է հրադադարը։
Ինչպես NEWS.am-ին հայտնել են ԼՂՀ pաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ադրբեջանցիները կրակել են Մարզիլիի, Լեւոնարխի, Սեյսուլանի, Ջրաբերդի, Կարմիրավանի եւ այլ ուղղություններով։
Ադրբեջանի զինված ուժերը համարժեք պատասխան են ստացել ԼՂՀ Պաշտպանական բանակի կողմից։ Ղարաբաղյան կողմը վնասներ չի կրել։



























