Այսօր` փետրվարի 26-ին երկու հզոր պայթյուն է որոտացել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի կենտրոնում: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, պայթյուններից անմիջապես հետո միացել են տագնապի ազդանշանները եւ մարդկանց կոչ են արել դուրս չգալ իրենց տներից: Առաջին պայթյունը որոտացել է Քաբուլի կենտրոնում գտնվող հյուրանոցի մոտ, որտեղ իրենց պայթեցրել են 2 մահապարտ-ահաբեկիչներ:

Որոշ ժամանակ անց, Աֆղանստանի ոստիկանության տվյալներով, մի մահապարտ ռումբը գործի է դրել քաղաքի խոշորագույն առեւտրային կենտրոնի մուտքի մոտ: Ահաբեկիչը զոհվել է:

Ականատեսները պատմում են, որ պայթյուններին զուգահեռ իրենք լսել են կրակոցներ, երբ ահաբեկիչներից մեկը կրակ է բացել անցորդների ուղղությամբ:

Պայթյունի ժամանակ քաղաքը բազմամարդ չի եղել: Այսօր Քաբուլում հանգստյան օր է: Աֆղանստանի բանակի գեներալ Ահման Զիա Յաֆտալին հայտնել 7 սպանվածների մասին, որից 2-ը ոստիկաններ են: