Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիին երեկ տեղափոխել են հիվանդանոց: Սարկոզին առավոտյան վազքի ժամանակ գլխապտույտ է զգացել: Նրա մոտ նկատվել է նյարդային համակարգի խանգարում: Նախագահին անմիջապես տեղափոխել են ֆրանսիական Վալ-դե-գրանս զինվորական հոսպիտալ:
Նախապես հայտնվել էր, թե Սարկոզին սրտի հետ կապված խնդիրներ ունի, սակայն Ելիսեյան պալատը հերքել է այդ տեղեկատվությունը: Հիշեցնենք, որ դեռեւս հուլիսի 3-ին 54-ամյա նախագահը բուժզննում է անցել, որի արդյունքներով, Սարկոզիի սրտի հետ կապված խնդիրներ չկան: Ներկայումս Սարկոզին իրեն բավական լավ է զգում:
Նշենք, որ Ֆրանսիայի նախագահը վազքի եւ հեծանվասպորտի թունդ սիրահար է:



























