Մայիսի 14-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Մարտունիի բաժին է դիմել հիմնարկություններից մեկի տնօրենն ու հայտնել, որ 33-ամյա Սամվել Գ.-ն ընկերության դրամարկղից գողացել է 200.000 դրամ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ նույն օրը, ժամը 17.40-ին, Սամվել Գ.-ն հայտնաբերվել է Մարտունի քաղաքի իր վարձակալած բնակարանում եւ բերման ենթարկվել բաժին, որտեղ էլ խոստովանել է հանցանքը:
Կատարվում է հետաքննություն:



























