Մայիսի 15-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Երեւան-Երասխ ճանապարհի 15-րդ կմ-ին «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան դուրս գալով երթեւեկելի մասից՝ կողաշրջվել է:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: