Մայիսի 11-ին, ժամը 10.30-ին,  ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն  է զանգահարել մի կին եւ հայտնել, որ իրենից գառ են գնել, վճարել կեղծ 100 դոլար եւ մի  տաքսի  ավտոմեքենայով հեռացել:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նույն օրը, ժամը 10.00-ի սահմաններում, Իսակովի պողոտայի թիվ 22 հասցեում, անհայտ անձը ոստիկանություն դիմած կնոջից  գնել է մեկ գառ` վճարելով կեղծ 100 ԱՄՆ դոլար:

Մայիսի 14-ին, ժամը 18.00-ին,  ոստիկանության ծառայողները, դրամանենգություն կատարելու կասկածանքով, Երեւանի Վաղարշյան եւ Խաչատրյան փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել  1971 թ. ծնված Գեորգի Բ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:

Գեորգի Բ.-ն  ձերբակալված է:

Նախաքննությունը շարունակվում է: