Այսօր՝ մայիսի 15-ին, ժամը 18.13-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սեւանա լճում՝ Ծովազարդ գյուղի ուղղությամբ, ուժեղ քամու հետեւանքով նավակը լցվել է ջրով, առկա է շրջվելու վտանգ. անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել Սեւան քաղաքի ջրափրկարարները:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:



























