ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչն իր խորն մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի խորհրդարանի որոշման կապակցությամբ, որով քրեական պատասխանատվություն է նախատեսվում ինտերնետում զրպարտություն տարածելու համար: Նա Իլհամ Ալիեւին կոչ է արել չստորագրել այդ օրինագիծը:

«Վերջերս ես զգուշացրեցի կառավարությանը, որ հեռացել է զրպարտությունն ապաքեականացնելու վերաբերյալ իր խոստումներից... Ադրբեջանի օրենսդրության մեջ երեկ կատարված փոփոխությունները էլ ավելի են օրենսդրությունը հեռացնում զրպարտությունը ապաքրեականացնելու վերաբերյալ ԵԱՀԿ առաջարկներից: Ես կոչ եմ անում Ալիեւին չստորագրել այդ փոփոխությունները»,-հայտարարել է Միյատովիչը:

ԵԱՀԿ նախագահը եւս դատապարտել է Բաքվի վերաքննիչ դատարանի մայիսի 13-ի որոշումը, որն անփոփոխ է թողել «Խուրալ» թերթի խմբագիր Ավազ Զեյնալլիի նկատմամբ կայացված 9 տարվա ազատազրկման վճիռը, հաղորդում է contact.az-ը:

Միյատովիչը նաեւ հիշեցրել է Ադրբեջանում լրատվամիջոցների ազատության այլ սահմանափակումների մասին: