Այսօր՝ մայիսի 15-ին, ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Լոռիի մարզում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ժամը 18:00-ի սահմաններում, Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 5-րդ կիլոմետրի հատվածում, կողաշրջվել է Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 1959 թվականի ծնված Զաքարիա Կուրխուլիի վարած IHI-198 համարանիշի բեռնատարը:
Բարեբախտար, զոհեր և վիրավորներ չկան: Բեռանատարը տեղափոխելիս է եղել մեծ քանակությամբ անասնակեր:
Դեպքի վայրում աշխատում են Լոռիի ճանապարհային ոստիկանները՝ Մարտիկ Բալայանի գլխավորությամբ:
Մեր թղթակցի փոխանցմամբ, վթարի վայրից սկսած, շուրջ 2 կմ ճանապարհահատվածն ամբողջությամբ խցանված է: Այժմ ճանապարհային ոստիկանությունը փորձում է կարգավորել ավտոմեքենաների երթևեկությունն ու վերացնել խցանումը:
Լուսանկարը ՝ Էդվարդ Արզումանյանի /NEWS.am



























