Խակասիայի իրավապահները հետաքննում են սարսափելի ինքնադատաստանի վերաբերյալ քրեական գործը. այրել են երեք չինացի կանանց: Նախնական տվյալներով՝ հնարավոր է, որ նրանց այրել են տեղի բնակիչները, որոնք չինուհիներին տեսել են տեղի գերեզմանոցից ուտելիք գողանալիս: Կանայք գերեզմանների վրա թողած սնունդն են գողացել, գրում է Life News-ը:

Պարզվել է, որ աղջիկներին առեւանգել են Տաշեբա ավանի գերեզմանոցի մոտից: Աղջիկների անհետանալուց մեկ օր անց նրանց այրված ու այլանդակված մարմինները հայտնաբերվել են դաշտում՝ Կրասնոոզերնոյե գյուղից 5 կմ հեռավորության վրա: