Այսօր՝ մայիսի 15-ին, տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի հերթական նիստը, որտեղ քննարկվել է Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագիրը: Նիստը վարել է կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ:
ՕԵԿ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ քննարկումների արդյունքներով պայմանավորված` Ազգային ժողովի ՕԵԿ խմբակցությունը, օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում, Կառավարություն կներկայացնի ծրագրի հետ կապված իր դիտողություններն ու առաջարկությունները:
Քաղաքական խորհուրդը քննարկել է «Օրինաց երկիր» կուսակցության գործունեությանն առնչվող կազմակերպչական հարցեր:
Քաղխորհրդում նաեւ անդրադարձ է եղել Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական օրակարգին առնչվող մի շարք խնդիրներին:



























