Վենեսուելայի իշխանությունները ծրագրում են մոտ ապագայում շուրջ 50 մլն. զուգարանի թուղթ ներմուծել՝ կապված առաջին անհրաժեշտության այդ ապրանքի դեֆիցիտի հետ, հաղորդում է AP գործակալությունը:
Նշվում է, որ որոշ քաղաքացիներ հուսահատ զուգարանի թուղթ են փնտրում խանութներում արդեն երկու շաբաթ: Այն սուպերմարկետներում, որտեղ ստանում են դեֆիցիտ համարվող ապրանքը, անմիջապես առաջանում են հերթեր: AP-ն նշում է, որ զուգարանի թուղթը միակ դեֆիցիտ համարվող ապրանքը չէ Վենեսուելայում: Այսպիսով, իշխանությունները ստիպված են նաեւ արտասահամանից կաթ, յուղ եւ սուրճ գնել, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
Ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի տնտեսագիտության ոլորտի փորձագետները գտնում են, որ դեֆիցիտի պատճառն իշխանությունների որոշումն է՝ արհեստականորեն պահել առավելագույն ցածր գներ ամենօրյա օգտագործման ապրանքների համար:



























