Մայիսի 15-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Երեւանի Անդրանիկի եւ Րաֆֆիի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ռենո» եւ անհայտ մակնիշի ավտոմեքենա:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե «Ռենո»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























