Մայիսի 15-ին, ժամը 20.10-ի սահմաններում, «ՎԱԶ-2106»  մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Փարպի ճանապարհի 5-րդ կմ-ին  դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել, ինչի հետեւանքով վարորդը եւ  ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: