Մայիսի 15-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Ամբերդ-Այգեշատ ճանապարհի 1-ին կմ-ին «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ ընկել ջրատարը, ինչի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:




























