Մայիսի 14-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին դիմած կինը հայտնել է, որ մարտ ամսին ոմն Կարեն խաբեությամբ եւ վստահությունը չարաշահելու եղանակով իրենից հափշտակել է 1950-ական թվականների արտադրության, 200.000 դրամ արժողության «Պիոներ» արձանիկը, իսկ ապրիլին նույն  երիտասարդն այցելելով իր բնակարան եւ օգտվելով իր անուշադրությունից, առանց թույլտվության բացել է պահարանն ու հափշտակելով 200.000 դրամ արժողության արծաթյա բռնակով ճենապակյա սկուտեղը՝ դիմել է փախուստի:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Կարենը Երեւան քաղաքի բնակիչ,  1965 թ. ծնված  Կարեն Ա.-ն է, որը  բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 15-ին   ներկայացել է բաժին եւ խոստովանել հանցանքը:

Նախաքննությունը շարունակվում է: