Օրեր առաջ Սիրիայի հետ սահմանակից Թուրքիայի Ռեյհանլը քաղաքում տեղի ունեցած պայթյունի մեջ իշխող «Արադարություն եւ զարգացում» (AKP) կուսակցությանը մեղադրող ուսանողների բողոքի ակցիան դաժանորեն ճնշվել է ոստիկանության կողմից:

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Ռեյհանլըի պայթյունների դեմ բողոքի ակցիա իրականացնողները հավաքվել են Ստամբուլի Դոլմաբահչե պալատի մոտ եւ փորձել շարժվել դեպի Բեշիքթաշ, սակայն նրանց դեմ են դուրս եկել ոստիկանները՝ արգելելով առաջանալ։

Ուսանողները պահել են «Ռեյհանլըի հարձակման պատասխանատու AKP-ից հաշիվ են պահանջելու» պաստառներ։

Բողոքի ակցիայի մասնակիցները փորձել են շարունակել ճանապարհը, որին հետեւել է ոստիկանության գործողությունները։ Բողոքի ակցիայի մասնակիցների դեմ օգտագործվել են ջրցան մեքենաներ եւ արցունքաբեր գազ։

Հիշեցնենք, որ Ռեյհանլում տեղի ունեցած 2 ուժգին պայթյունների հետեւանքով մահացել է 50 եւ վիրավորվել՝ 100 քաղաքացի։