Վրաստանի Կաթողիկոս Իլյա Երկրորդը կոչ է արել քաղաքապետարանին ու կառավարությանն արգելել նույնասեռականների իրավունքների պաշտպանության ակցիան, որը տեղի է ունենալու մայիսի 17-ին։ Ի պատասխան քաղաքապետարանը հայտնել է, որ իր լիազորությունների մեջ է մտնում ոչ թե նման որոշումներ կայացնելը. այլ դրանցից տեղյակ լինելը։ Կաթողիկոսի կարծիքով՝ այս միջոցառումը այդ մարդկանց խնդիրը լուծելու նպատակ չի հետապնդում, քանի որ, թեեւ երկրի պահպանողական մտածելակերպին, նույնասեռականներն ազատ ապրում են իրենց նախընտրած կյանքը։ «Բոլոր կրոններն ու գիտությունները նույնասեռականությունը հիվանդություն ու նորմայից շեղում են համարում։ Եկեղեցին գտնում է, որ նույնասեռականները մեղքի մեջ կորած մարդիկ են, ովքեր օգնության ու ցավակցության կարիք ունեն, եւ ոչ թե՝ խրախուսանքի»,- ասել է Իլյա Երկրորդը, հաղորդում է «Գռուզիա Online»-ը:

Քաղաքապետարանի պատասխանում նշվում է, որ մայիսի 2-ին իրենք դիմում են ստացել «Կանանց նախաձեռնությունների պաշտպանության խմբից»՝ մայիսի 17-ին ակցիան անցկացնելու մասին, որը նվիրված է Հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվան։ Քաղաքապետարանի հայտարարության մեջ նշվել է նաեւ, որ գոյություն ունի օրենք, ըստ որի՝ նման հավաքույթները թույլտվության կարիք չունեն։