Մայիսի 15-ի գիշերը Ռուսաստանի Տոլյատի քաղաքում գարեջրի գործարանի 25-ամյա աշխատակցին գլխի թափանցող դանակի վնասվածք են հասցրել: Տուժածը, ով խմած է եղել, տեղափոխվել է հիվանդանոց:

«Տուժածը նախկինում դատված է եղել գողության համար: Նախնական ստուգման ընթացքում պարզվել է, որ նրա գլխին հարվածել է 23-ամյա ադրբեջանցին, ով Վրաստանի քաղաքացին, ով Տոլյատիում ապրում է առանց գրանցման»,- նշել են իրավապահները:

Հանցագործին ձերբակալել դեռ չի հաջողվել: Այժմ միջոցներ են ձեռնարկվում նրան գտնելու եւ ձերբակալելու ուղղությամբ: Հարուցվել է քրեական գործ: