Քննությունն ապացուցել է, որ Սանկտ Պետերբուրգում 2012-ի դեկտեմբերին ավտովթարի ենթարկված վարորդ Գրիգորի Կոչնեւն իրեն դիտավորյալ դանակի 5 հարված է հասցրել կրծքավանդակի շրջանում եւ մահացել: Թեեւ նրա հարազատների բազմաթիվ բողոքներին, քննությունն ապացույցներ է հավաքել, որ 37-ամյա տղամարդն ինքն է իրեն վնասել՝ 4 վկաների աչքի առջեւ:
Դեպքի ականատեսները պատմել են, որ ավտովթարից հետո տղամարդը հանել է մեքենայից դանակն ու 5 անգամ հարվածել իր կրծքին: Կոչնեւը մահացել է նախքան բժիշկների ժամանումը: Ավելի ուշ նրա արյան մեջ թմրանյութի առկայություն է հայտնաբերվել: Այդուհանդերձ, դիահերձում իրականացնող բժիշկը պնդել է, որ մարդը չի կարող իրեն նման վնասվածքներ հասցնել, իսկ Գրիգորին ընդհանրապես մահացել է դանակի հենց առաջին հարվածից:
Քննությունը վերջնականապես պարզել է, որ Կոչնեւի նկատմամբ ոչ մի հանցագործն գործողություն չի կատարվել, ուստի նա ինքնասպան է ճանաչվել եւ նրա մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործը փակվել է: Այս մասին հայտնել են Սանկտ Պետերբուրգի ոստիկանությունից, հաղորդում է Life News-ը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Սանկտ Պետերբուրգում վարորդի մահվան փաստի առթիվ, ով, ինչպես նշվել է, ինքնասպանություն է գործել: Քննիչները չեն բացառում, որ Գրիգորի Կոչնեւին, ով, իբր, 5 անգամ դանակով հարվածել է իրեն, կարող էին դանակահարած լինել:
Ողբերգությունը տեղի էր ունեցել դեկտեմբերի 16-ին, Պետերգուրգի Օղակաձեւ ճանապարհին: 37-ամյա Կոչնեւը «Տոյոտա Լենդ Կուզեր Պրադո» մեքենայով բախվել է «Հունդայի» մակնիշի մեքենային, որում Պատիժների կատարման դաշնային ծառայության աշխատակիցներ են եղել: Բախումից հետո Կոչնեւը դուրս է եկել մեքենայից եւ քիչ է մնացել ընկնի «ՎԱԶ-2110» մեքենայի անիվների տակ: «Լադայի» վարորդը հասցրել է արգելակել, որի հետեւանքով հետեւից նրան է բախվել «Աուդի» մեքենան, գրում է Utro.ru-ն:
Lifenews.ru-ի փոխանցմամբ, Կոչնեւը դուրս է եկել մեքենայից, վնասել մեքենան, ապա հանել դանակն ու հինգ հարված հասցրել իր կրծքին: Միեւնույն ժամանակ Կոչնեւի հարազատները չեն հավատում ինքնասպանության վարկածին եւ պնդում են, որ նրան սպանել են: Դատաբժշկական փորձաքննությունը եւս ապացուցել է, որ նա չէր կարող ինքնասպան լինել հինգ հարվածով:



























