Այսօր՝ մայիսի 16-ին, Ժամը 15.28-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կոստանյան փողոցի թիվ 11 տանը տեղի է ունեցել փլուզում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ կախվել է Ա.Հովհաննիսյանին պատկանող տան (կառուցված 1970թ.) ննջասենյակի առաստաղը` 33 քմ:
Ներկա պահին փլուզման վտանգ չկա:




























