Այսօր՝ մՄայիսի 16-ին-Ժամը 15.37-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզում` Արագած լեռան վրա, տեղի է ունեցել ավտովթար, «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատար ավտոմեքենան լեռը բարձրանալիս կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հ. Բարսեղյանին պատկանող «ԳԱԶ-53» մակնիշի 15 LL 260 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ կախվել ձորակը:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել երթեւեկելի հատված:




























