Այսօր՝ մայիսի 16-ին, ժամը 17.25-ին, տեղեկություն է ստացվել, որ թունավորումով Թալին քաղաքի բժշկական կենտրոն է հոսպիտալացվել Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակչուհի 2 տարեկան Մարգարիտա Գ-ն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Նույն օրը, ժամը 12.01-ին Երեւանի Մալյան փողոցի շենքերից մեկ բնակարանից տեղեկություն է ստացվել, որ նույն բնակարանի բնակիչ Ա. Ավետիսյանը թունավորվել է: Նա, ստանալով համապատասխան բուժօգնություն, հրաժարվել է հոսպիտալացումից:
Նույն օրը, ժամը 10.26-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորումով Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն է հոսպիտալացվել Երեւանի Նոր Արեշ թաղամասի բնակիչ 40-ամյա Ա. Ավանյանը: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:




























