Վրաստանում գրանցվել է «խոզի գրիպով» վարակվելու երկրորդ դեպքը:

Վրաստանի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ այս անգամ A/H1N1 գրիպով վարակվել է մի կին, որը երկու օր առաջ է եկել Իսպանիայից: Վրաստանի առողջապահության նախարար Ալեքսանդր Կվիտաշվիլին հաստատել է այդ փաստը: Նշենք, որ «խոզի գրիպի» առաջին դեպքը գրանցվել էր Բրիտանիայից ժամանած Վրաստանի մի քաղաքացուհու մոտ:

Ի դեպ, եվրոպական երկրներում, հատկապես Իսպանիայում եւ Ֆրանսիայում A/H1N1 գրիպը, կամ «խոզի գրիպը» լուրջ վնասներ է հասցնում: Մասնավորապես բրիտանացի փորձագետների կարծիքով, արդեն աշնանը միլիոնավոր մարդիկ կարող են վարակված լինել գրիպի այդ տարատեսակով: