Մայիսի 16-ին, ժամը 14.00-ին, անհայտ քաղաքացուց  ոստիկանության Վանաձորի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վանաձորի 3-րդ մաս թաղամասի գերեզմանատանը  ոմն Հակոբիկ թմրամիջոց է պատրաստում:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Բազումի բաժանմունքի ծառայողները գերեզմանատան տարածքում հայտնաբերել են 43-ամյա Աշոտ Ս.-ին եւ 37-ամյա Հակոբ Չ.-ին, իսկ տեղանքի զննությամբ հայտնաբերվել է  պլաստմասե շիշ` գորշ գույնի նստվածքով, «Պենտալգին» տեսակի դեղահաբի դատարկ տուփ, սոդայի փոշեզանգված, չօգտագործված  ներարկիչ եւ յոդի ապակյա տարաներ:

Հակոբ Չ.-ն  հայտարարել է, որ   պատրաստել է թմրամիջոց եւ մինչ ոստիկանների ժամանելն այն ներարկման միջոցով օգտագործել է:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Աշոտ Ս.-ն եւ Հակոբ Չ.-ն բերման են ենթարկվել բաժին:

Կատարվում է հետաքննություն: