Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, մայիսի 16-ին, ժամը 10.30-ին, բերման են ենթարկել 53-ամյա Նորիկ Մ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ Նորիկ Մ.-ն ապրիլի 25-ին ապամոնտաժման եղանակով գողացել է Սիփանիկ գյուղի վերջնամասում տեղակայված, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ Մասիսի տեղամասի հաշվեկշռում գտնվող, 500 մմ տրամագծի, 15 մ երկարությամբ երկաթյա խողովակը` պատճառելով մոտ 70.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է հետաքննություն:




























