Մայիսի 17-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Երեւանի Ադոնցի փողոցի թիվ 14/2 հասցեի մոտ «Ֆոլքսվագեն Գոլֆ»  մակնիշի ավտոմեքենա է բախվել  շրջադարձային հատվածում գտնվող կրպակին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: