Այսօր՝ մայիսի 17-ին, ժամը 11.59-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին («Զորաց քարեր» կոչվող հատվածից 10 կմ դեպի Գորիս) 2 ավտոմեքենա շրջվել են ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ տեղացած կարկուտի եւ վատ տեսանելիության պատճառով բախվել են «Մերսեդես» մակնիշի 18 UO 181, «Մերսեդես» մակնիշի 33 SD 031 եւ «ԳԱԶ-24» մակնիշի 19 LO 989 համարանիշերի ավտոմեքենաները:

«Մերսեդես» մակնիշի 18 UO 181 համարանիշի ավտոմեքենայի վարորդ` 25-ամյա Գ. Էլբակյանին տեղափոխել են Գորիս քաղաքի բժշկական կենտրոն:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: