ԱՄՆ-ը եւ Թուրքիան մտադիր են շարունակել ճնշում գործադրել Բաշար Ասադի վրա։ Վաշինգթոնում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո այս մասին հայտարարել է նախագահ Բարաք Օբաման։
«Մենք մտադիր ենք հետագայում եւս ուժեղացնել ճնշումը եւ աշխատել սիրիական ընդդիմության հետ։ Թուրքիայի վարչապետը ղեկավարում է միջազգային շարժումը, որի հիմնական նպատակը Սիրիայի անցումն է դեմոկրատիայի՝ առանց Բաշար Ասադի... Մենք միակարծիք ենք, որ Ասադը պետք է հեռանա։ Նա իր լիազորությունները պետք է հանձնի ժամանակավոր միջնորդին։ Եվ սա ճգնաժամից դուրս գալու միակ ուղին է»,- հայտարարել է Օբաման, նշում է «Գոլոս Ռոսսիի»-ն։
Մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանը հատուկ շեշտել է Մոսկվայի եւ Պեկինի դերը Սիրիայում իրավիճակի կարգավորման գործում։




























