Հարավային Կովկասում կայունության կարելի է հասնել տարածաշրջանային համագործակցության միջոցով, հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը, ով այցով գտնվում է Աբխազիայում: Կարեն Միրզոյանը Աբխազիայի ԱԳՆ-ին շնորհավորել է ստեղծման 20-ամյակի կապակցությամբ:
Իր ելույթում Միրզոյանն ընդգծել է, թե խաղաղ կարգավորումը ընդհանուր գերակայություն է երկու հանրապետությունների համար: «Մենք շահագրգռված ենք, որ Հարավային Կովկասը լինի կանխատեսելի, կայուն, բարեկեցիկ, իսկ դա կարող է լինել տարածաշրջանային համագործակցությամբ` հիմնված ներգրավման, այլ ոչ բացառման սկզբունքի վրա: Ազգային վերածննդի շարժումը, որ միավորում է Աբխազիայի եւ Ղարաբաղի ժողովուրդներին ընդհանուր իդեալների եւ սկզբունքների շուրջ, ավարտվեց անկախության ձեռքբերմամբ»,- ասել է Միրզոյանը:
Միրզոյանը նկատել է, թե այսօր ԼՂՀ-ի եւ Աբխազիայի առջեւ արտաքին քաղաքական ոլորտում առանցքային խխնդիր կա` հասնել ճանաչման միջազգային հանրության կողմից եւ դառնալ նրա լիիրավ անդամ:
Դիվանագետը շեշտել է, թե վերջին տարիներին աշխարհում տեղի է ունեցել իրադարձություններն ապացուցում են, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը միջազգային վեճերի կարգավորման օպտիմալ եղանակն է:




























