Այսօր՝ մայիսի 17-ին, ժամը 16.41-ին եւ 16.50-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 15.30-ի սահմաններում տեղացած ուժեղ կարկուտի հետեւանքով վնասվել են Արտենի եւ Լուսակն գյուղերի գյուղա¬տնտեսական նշանակության ցանքատարածքները եւ այգիները:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի մասին տեղյակ են պահվել ԱԻՆ ՄԵՎԱՆԾ ՊՈԱԿ-ի տնօրենը, ՃԿԿ-ում ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատուն եւ մարզպետը:




























