Այսօր՝ մայիսի 17-ին, ժամը 16.35-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 15.41-ին թունավորումով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւանի Նուբարաշենի բնակչուհի՝ 39-ամյա Թ. Կյուրեղյանը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:




























